Չինաստանի Հանսու նահանգում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում զոհվել է 56 մարդ, 412 մարդ վնասվածքներ է ստացել, եւս 14 հոգի համարվում է անհայտ կորած, հաղորդվում է Չինաստանի Քաղխորհրդի կայքում:
Երկրաշարժից հետո գրանցվել են 371 ետցնցումներ, որոնցից ամենաուժեղի մագնիտուդը կազմել է 5.6: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նահանգային իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ փլուզվել է ավելի քան 1.2 հազար տուն, վնասվել են ավելի քան 21 հազարը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:
Փրկարարական աշխատանքներին խոչընդոտում են հորդառատ անձրեւները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























