Աֆղանստանի խորհրդարանը ներքին գործերի նախարար Գուլամ Մուժթաբ Փաթանգին անվստահության քվե է ներկայացրել: Վերջերս Փաթանգի հասցեին անհանդուրժողականության եւ կաշառակերության մեղադրանքներ էին հնչում:

Պատգամավորները նախարարին դատապարտել են թալիբների հաճախակի հարձակմանը ենթարկվող ամենաառանցքային՝ Քաբուլից Քանդահար տանող ճանապարհներից մեկում անվտանգությունն ապահովելու անկարողության մեջ:

Գուլամ Մուժթաբ Փաթանգը վերջին տարվա ընթացքում երրորդ նախարարն է, որին աֆղանական խորհրդարանի պատգամավորները հեռացրել են աշխատանքից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրա հրաժարականը համընկել է այն ժամանակին, երբ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Աֆղանստանից հանել զորքերը եւ անվտանգության ապահովումը հանձնել աֆղանական ուժերի պատասխանատվությանը: