Երեքշաբթի Ճապոնիայի հյուսիս-արեւելքի Ֆուկուսիմա նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա, ասված է երկրի Օդերեւութաբանական գլխավոր վարչության հաղորդագրության մեջ: 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել էին տեղի ժամանակով ժ. 12.02-ին` Համադորի շրջանի Իսիկավա քաղաքից 16 կմ արեւելք եւ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 181 կմ հյուսիս-արեւելք ընկած տարածքում: Օջախը գտնվել է 10 կմ խորությունում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 9,0 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումներին հաջորդել էր ցունամիի 14 մետրանոց ալիքը, որի հետեւանքով «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վեց ռեակտորներից չորսը շարքից հանել էր ռեակտորների սառեցման համակարգը, որն էլ հանգեցրել էր ջրածնային պայթյունների շարքի: ԱԷԿ-ում վթարի պատճառով  շրջակա միջավայր ռադիոակտիվ նյութեր էին արտահոսել: Վթարի հետեւանքների ամբողջական  վերացումը կտեւի 30-40 տարի: