Ռիո դը Ժանեյրոյում դաժանորեն ճնշել են Հռոմի պապի Բրազիլիա այցի համար պետական միջոցները ծախսելու  դեմ բողոքի ցույցը: Էլեկտրոնային լրատվամիջոցները հայտնում են, որ հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի բանակցությունների ժամանակ, որը երկուշաբթի Բրազիլիա էր ժամանել  Երիտասարդության համաշխարհային օրվա տոնակատարությանը մասնակցելու նպատակով:

Ոստիկանությունն սկսել էր ցրել ցուցարարներին, երբ վերջիններս բռնկվող նյութերով շշեր էին  նետել ոստիկանների վրա:  Ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ էր կիրառել: Բրազիլիայի անվտանգության ծառայությունները Ֆրանցիսկոս պապին խնդրել են  երկրում երթեւեկել զրահապատ «պապամոբիլով», սակայն նա հրաժարվել է: Պապը Ռիո էր ժամանել բաց մեքենայով, հաղորդում է  «Ռոսբալտը»: 

Միաժամանակ Սան Պաուլուի եկեղեցում, ուր Հռոմի պապը պետք է այցելի չորեքշաբթի, ինքնաշեն պայթուցիկ է հայտնաբերվել: