Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը:
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բորիս Տադիչի առանձնազրույցը:
Բորիս Տադիչն ասել է, որ Սերբիան մտադիր է առաջիկայում դեսպանատուն բացել Հայաստանում, որպեսզի Աթենքի նստավայրում պաշտոնավարող դեսպանը հայ-սերբական հարաբերությունների զարգացմանը նպաստի տեղում:
Նախագահներ Սարգսյանն ու Տադիչը մտքեր են փոխանակել նաեւ կովկասյան եւ բալկանյան տարածաշրջաններում առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին` երկուստեք կարծիք հայտնելով, որ դրանք կարող են եւ պետք է լուծվեն միայն բանակցությունների եւ խաղաղ գործընթացների միջոցով:




























