Թաիլանդի կենտրոնական հատվածում, այսօր՝ հուլիսի 23-ի առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 19 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով բժիշկներին:

Ավտովթարը տեղի է ունեցել Սարաբուրի նահանգում: Երկհարկանի ավտոբուսը բախվել է բեռնատարին եւ բռնկվել: Արդյունքում 18 մարդ զոհվել է տեղում, եւս մեկը՝ հիվանդանոցում, 20 մարդ տուժել է, հաղորդում է Lenta.ru-ն:

Ոստիկանության տվյալներով՝ բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ավտոբուսին: Տուժել է նաեւ ավտոբուսի հետեւից ընթացող մեքենան: Իրավապահները ձերբակալել են բեռնատարի վարորդին: Ավտոբուսը Բանգկոկից ուղեւորվում էր երկրի հյուսիսում գտնվող Ռոյ Էդ նահանգ: