Առնվազն 8 մարդ, այդ թվում 5 ուղեւորներ եւ անձնակազմի 3 անդամներ, տուժել են Նյու Յորքի La Guardia օդանավակայանում Boeing 737 օդանավի վթարային վայրէջքի արդյունքում: Նրանց բոլորին էլ տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը: Օդանավում եղել է 149 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները, փոխանցում է Lifenews.ru-ն:
Դեպքի վայր են ժամանել մի քանի խումբ փրկարարներ, հաղորդում է France Press գործակալությունը: Ուղեւորները կարողացել են լքել օդանավը արտակարգ պատահարից րոպեներ անց:
Դեպքի պատճառներն առայժմ հայտնի չեն:
Միջադեպի պատճառով La Guardia-ի աշխատանքը դադարեցվել է, ինչի արդյունքում տասնյակ չվերթեր չեղյալ են համարվել կամ հետաձգվել են: Ներկայումս օդանավակայանի աշխատանքը մասամբ վերականգնվել է:





























