Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը դիմել է ԱՄՆ-ին՝ 260 AIM-120C-7 AMRAAM «երկինք-երկիր» դասի հրթիռներ մատակարարելու խնդրանքով, հաղորդում է Defense Aerospace-ը: Պենտագոնի Ռազմական համագործակցության վարչությունն արդեն տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին հնարավոր գործարքի մասին, որի արժեքը գնահատվում է 452 մլն դոլար: Հարավային Կորեայի ՌՕՈւ-ը մտադիր են կիրառել նոր հրթիռները KF-16 եւ F-15K կործանիչների վրա:
Եթե Կոնգրեսն արտոնի գործարքը, ապա Հարավային Կորեան բացի հրթիռներից կստանա նաեւ դրանց գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկում, ինչպես նաեւ չափագրական սարքավորումներ, պահեստամասեր եւ տեխնիկական փաստաթղթեր: Գործարքի իրականացմամբ կզբաղվի ամերիկյան Raytheon ընկերությունը, որը պարտավորված կլինի Հարավային Կորեային մատակարարել բոլոր պատվիրված հրթիռները 2015թ ոչ ուշ, հաղորդում է Lenta.ru-ն:
2013թ մայիսի վերջին Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից պատվիրել է 274 AMRAAM հրթիռներ եւ 542 GBU-38/B ավիացիոն ռումբեր: Բացի այդ, պատվերը ներառել է նաեւ BLU-117 եւ BLU-109 ռումբեր, «երկինք-երկիր» դասի AIM-9X-II Block II Sidewinder հրթիռներ եւ դրանց հարակից համակարգեր: Պատվիրված զինամթերքն, ընդհանուր առմամբ, գնահատվում է 1,6 մլրդ դոլար:





























