Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որը զգալի խստացնում է ոչ սթափ վարորդների պատիժը: Փաստաթուղթը նախատեսում է տարվա մեջ երկու անգամ ոչ սթափ մեքենա վարելիս բռնված քաղաքացիների տրանսպորտային միջոցների բռնագրավում:
Նոր օրենքում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար ավտոմեքենա վարելու իրավունքի սահմանափակման կամ մինչեւ 2 տարվա ազատազրկման տեսքով պատիժ է նախատեսվում: Եթե դրա հետեւանքով երկու եւ ավելի մարդ է զոհվել, նախատեսվում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Հանրապետության խորհրդարանը համապատասխան օրենքն ընդունել էր հունիսի վերջին: Հարբած վարելու համար պատասխանատվության խստացումը նախաձեռնել է Բելառուսի դատախազությունը:
Բելառուսի գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը հայտարարել է, որ կբռնագրավվեն նաեւ հարբած վիճակում մեքենա վարող արտասահմանցիների մեքենաները: Բռնագրաված ավտոմեքենաների իրացումից ստացված եկամուտները կարող են հատկացվել պատահարներից տուժածներին, հայտնում է Lenta.ru-ն:
Վիճակագրական տվյալով՝ միայն 2013թ. 5 ամիսներին մոտ 16 հազար ոչ սթափ վարորդ է բռնվել:





























