Հնդկական Կարնաթակա նահանգի Բիջապուր շրջանում ավտոբուսի եւ մինիվենի բախման արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինչպես գրում է Hindu-ն, մինիվենում եղել են Մահարաշտրա նահանգի բնակիչներ, ովքեր վերադառնում էին տաճար կատարած ուղեւորությունից:

Ոստիկանության տվյալներով՝ երկու մեքենաների վարորդները կարող էին ոլորանի վրա չնկատել հանդիպակաց եկող ավտոմեքենան: Ականատեսների վկայությամբ՝ վթարից հետո մինիվենը վերածվել է մետաղի ջարդոնի: Գերծանրաբեռնված ավտոմեքենայում եղել է 22 մարդ՝ ավելին քան նստատեղերն են, փոխանցում է «Ռոսբալթը»:

Զոհվել է 17 ուղեւոր, այդ թվում՝ 3 կին եւ երեխա, ինչպես նաեւ վարորդներից մեկը: Երկու վիրավորների վիճակը գնահատվում է որպես ծանր: Մյուս վարորդը փախել է վթարի վայրից: Նրա դեմ գործ է հարուցվել: