Իտալիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները այսօր՝ հուլիսի 23-ին, Նեապոլում 23 մարդու են ձերբակալել, որոնք ենթադրաբար առնչություն ունեն «Կամորա» մաֆիոզ խմբավորման հետ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Նրանց տվյալներով՝ Նեապոլի արվարձաններից մեկում մասշտաբային հատուկ գործողությանը մասնակցել է 200 ոստիկան եւ ուղղաթիռներ: Նրանք կասկածվում են թմրանյութեր տեղափոխելու եւ իրացնելու մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իտալիայի ոստիկանությունը երկրի հարավքում կալանավորել է ավելի քան 100 մարդու: Նրանց բոլորին հանցավոր գործունեություն իրականացնելու, այդ թվում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանք է առաջադրվել: