Աֆրիկյան եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի ու Ասիայի 29 երկրներում կանանց սեռական օրգանները վնասելու կրոնական ծես է կատարվում, որը հայտնի է նաեւ կանացի թլպատում անվանումով: Համարվում է, որ դա պահպանում է անմեղությունը, նշում է BBC-ն: բայց ինչպես ցույց է տվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունը, այդ երկրների բնակչության մեծ մասը հանդես է գալիս նման պրակտիկայի դեմ:

Մասնագետների գնահատականներով, տվյալ պրոցեդուրային ենթարկվել են ավելի քան 125 մլն կանայք: Հաջորդ 10 տարում նման ճակատագրի է արժանանալու եւս 30 մլն կին: ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակտիվ գործողությունների կոչ է անում, հաղորդում MedDaily.ru-ն:

Իրականում, համեմատած 30-ամյա վաղեմության վիճակագրության հետ, նման պրակտիկան զիջում է դիրքերը (Քենիայում եւ Տանզանիայում վիրահատության հավանականությունը նվազել է 3 անգամ, Բենինում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Լիբիայում եւ Նիգերիայում՝ 50 տոկոսով):

Չադում, Գվինեայում եւ Սիերա-Լեոնում բողոքի ալիք է բարձրանում: Որպես կանացի թլպատման բացասական հետեւանքներ նշվում են արնահոսությունը, միզարտադրության խնդիրները, վարակները, անպտղությունը, երեխայի մահը ծննդյան ժամանակ: