Հասարակ տուփերով, առանց բնորոշ նշումների սիգարետի տուփերը պակաս հրապուիչ են դարձնում ծխախոտը եւ մղում այն թարգելուն, հաղորդում է BBC-ն: Նման եզրակացություն են արել ավստրալացի մասնագետները: Նշենք, որ Ավստրալիան առաջին երկիրն է, որտեղ նման տուփեր են ներդրվել:

Մասնագետները հետազոտել են տուփերի ազդեցությունը Վիկտորիա նահանգի 53 ծխողների վրա, երբ տուփերը ներդրվել են: Հարցվածների 72,3 տոկոսը ծխել է հասարակ տուփերով ծխախոտ, իսկ 27,7 տոկոսը գնել է հին տուփերով: Առաջին խմբի ծխողների 66 տոկոսը հաճախ մտածել են, թե իրենց սիգարետի որակը նվազել է: 70 տոկոսին սիգարետն ավելի քիչ բավականություն է պատճառել, հաղորդում է MedDaily.ru-ն:

Նրանց 81 տոկոսը օրական գոնե մեկ անգամ մտածել է ծխելուց հրաժարվելու մասին: