Շվեյցարացի գիտնականները խումբը հայտարարել է խմելու ջրի արտադրության արտառոց սարքավորման ստեղծման մասին, որը որպես նախնական նյութ օգտագործում է մարդկային քրտինքը:

Մեքենան բառացիորեն «քամում» է այն հագուստից եւ անցկացնում մաքրման ու ֆիլտրման բարդ համակարգով: Արդյունքում բացարձակ մաքուր խմելու ջուր է ստացվում:

Սարքավորումն արդեն անցել է անհրաժեշտ փորձարկումները լաբորատոր պայմաններում եւ ներկայումս «ժողովրդական թեսթավորում» է անցնում շվեդական Գյոթեբորգ քաղաքում: Յուրաքանչյուր ցանկացող կարող է օգտվել դրանից՝ մինչ այդ մարզվելով հարեւանությամբ տեղադրված հեծանվային տրենաժորի վրա, հաղորդում է PitBit.ru-ն:

Սարքը ապագայում չի կարող լուծել խմելու ջրի դեֆիցիտն ապագայում, եթե անգամ ամենուր օգտագործվի: Բանն այն է, որ դրա արդյունավետությունը չափազանց ցածր է, 100 միլիլիտր մաքուր ջրի համար պահանջվում է մոտ մեկ լիտր քրտինք: