Հունաստանի պետական հիվանդանոցների բուժաշխատողները հուլիսի 24-ին մեկօրյա համազգային գործադուլ են իրականացնում՝ ի նշան նրա, որ պետական շարժական պահուստ են տեղափոխվում 2,5 հազար աշխատակիցներ եւ վերակազամակերպվում է առողջապահության համակարգը,որով նախատեսվում է փակել բուժհաստատությունները:

Բուժհաստատություններն ընդունելու են միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին: Պետական հիվանդանոցների համահունական ֆեդերացիան դեմ է հանդես գալիս առողջապահության վերակազմակերպմանը:

Առողջապահության նախարարը երկուշաբթի օրը կոչ է արել չեղյալ հայտարարել գործադուլը՝ խոստանալով, որ որեւէ հիվանդանոց չի փակվի եւ կրճատումներ էլ չեն լինի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: