Մոտ 400 հազար կաթոլիկներ նշում են Երիտասարդների համաշխարհային օրը, որն անցկացվոմ է Ռիո-դե-Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում, փոխանցում է BBC-ն: Տոնն անցկացվում է երկու տարին մեկ անգամ՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովանավորությամբ, եւ աշխարհի խոշորագույն կաթոլիկ փառատոններից է:

Այս տարի այն գրավել է մամուլի համակ ուշադրությունը՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցելության պատճառով: Պապը ծրագրում է հանդիսավոր արարողությանը ներկա գտնվել հինգշաբթի օրը: Ինչպես սպասվում է, փառատոնը կտեւի 5 օր, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ֆրանցիսկոսը Թվիթթերում թողել է հետեւյալ գրառումը. «Եկեղեցին երիտասարդ է: Թող Տերը մեր սրտերը միշտ երիտասարդ պահի»: Ավելի ուշ հայտնվել է եւս մեկ գրառում. «Հարգելի երիտասարդ բարեկամներ: Քրիստոսը հավատում է ձեզ եւ իր առաքելությունն է վստահում ձեզ. եւ այսպես՝ գնացեք եւ սովորեցրեք բոլոր ժողովուրդներին»: