Թուրքիայի Դիարքբեքիրի նահանգի ժանդարմերիան Լիջեյի շրջանում իրականացրած գործողությունների արդյունքում հայտնաբերել է 8.5 տոննա թմրանյութ։

Դիարբեքիրի ժանադարմերիայի հրամանատարության մաքսանենգության եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ծառայողները մարտի 11-ի առավոտյան Լիջեյի շրջանի գյուղերից մեկում տանը եւ ախոռում թաղած 8.5 տոննա թմրանյութի համար արդեն ձերբակալել են 5 հոգու։

Անցյալ տարի հունվարին կրկին նույն շրջանում առգրավվել էր PKK-ին պատկանող 3.5 տոննա թմրանյութ։