Ուղեղը յուրահատուկ ունակություն ունի եւ տարբեր ձայների միջից կարողանում է առանձնացնել միայն կարեւորը, հաղորդում է News-medical.net-ը: Օրինակ, գտնվելով ակումբում, մարդը ցանկության դեպքում միշտ կլսի իր բջջային հեռախոսի ձայնը: Գիտնականները, վերջապես, պարզել են, թե ինչի շնորհիվ է նման արդյունք ստացվում:
Լոնդոնի համալսարանի քոլեջն ու Նյուքասլի համալսարանը փորձարկում են իրականացրել, որի ընթացքում տաբեր ձայները գեներացնող սարք են կիրառել: Կամավորների խմբին նստեցրել են այդ սարքի հետ նույն սենյակում: Նրանց հանձնարարել են այդ ձայների կույտից պարզել առանձին տարրեր: Մասնագետները փորձել են պարզել, թե ինչպես է ուղեղն այդ աղմուկի միջից առանձնացնում այդ ձայները, հաղորդում է MedDaily.ru-ն:
Արդյունքում կամավորներին հաջողվել է առանձնացնել բարդ ձայներ անգամ շատ ուժեղ աղմուկի մեջ:





























