Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը չի բավարարում Հայաստանին, եւ մենք համատեղ ջանքերով պետք է միջազգային պայմանագրերով նախատեսված պայքարենք չափաքանակի պահպանման համար: Այդ մասին մարտի 11-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հանդես գալով Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած «Ռոուզ Ռոթ» սեմինարին:
«Հայաստանը չի մասնակցելու սպառազինությունների մրցավազքին, քանի որ անվտանգության ապահովման հարցում Հայաստանը շեշտը դնում է ոչ թե իր բանակի քանակական, այլ որակական ցուցանիշի վրա»,- նշեց Օհանյանը:



























