Այսօր՝ մարտի 11-ին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատար է նշանակվել Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը՝ այդ պաշտոնում փոխարինելով Միկլոշ Հարաշտիին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է երեկ:

Միյատովիչը նշանակվել է 3 տարի ժամկետով, որ կարող է եւս մեկ անգամ երկարացվել: Նա իր պաշտոնավարումը կսկսի մարտի 11-ից՝ պաշտոնավարելով Վիեննայի իր գրասենյակում:

Նշենք, որ Միյատովիչը միակ թեկնածուն էր մնացել, երբ Լրագողների միության քարտուղար Միխայիլ Ֆեդոտովն ինքնաբացարկ հայտարարեց: