Գիտնականների նոր հետազոտություններից  մեկի համաձայն` բրնձի մեջ պարունակվող մկնդեղի բարձր պարունակության պատճառով մարդկանց մոտ կարող են գենետիկ խախտումներ առաջանալ:

Չնայած նրան, որ բրինձը թեթեւ պահպանվող սննդամթերք է, որն անհրաժեշտ էներգիա եւ վիտամիններ է պարունակում, նրա մի մասը  նաեւ մկնդեղ է պարունակում: Բրինձը որպես հիմնական սննդամթերք օգտագործող անձանց մոտ նկատվել է քրոմոսոմի վնասվածություն:

Հետազոտությանը մասնակցել է Արեւմտյան Բենգալիայից ավելի քան 400 000 մարդ, որոնք բրինձն օգտագործել են որպես հիմնական սննդամթերք: Արդյունքում գիտնականները կապ են հայտնաբերել բրինձի օգտագործման եւ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ արձանագրված գենետիկ  փոփոխությունների միջեւ, տեղեկացնում է  «Incoming.ru»-ն:

Գիտնականները պնդում են, որ հարկավոր է շտապ վերանայել բրինձի` որպես հիմնական սննդամթերքի օգտագործումը եւ կրճատել  մատակարարումը  որոշ տրածաշրջաններ: