Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայից վերադառնալուն պես այցելել է Էլազըղի նահանգ, որտեղ մարտի 8-ին տեղի էր ունեցել 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Էրդողանին Էլազըղի օդանավակայանում դիմավորել են Էլազըղի նահանգապետ Մուամեր Էրոլը եւ այլ պաշտոնյաներ։
Նշենք, որ Էլազղում երկրաշարժի զոհերի թիվը սկզբնական շրջանում հայտարարվեց 57, այնուհետ՝51 եւ արդեն մարտի 11-ին նշվեց 41 հոգի։



























