Ռուսաստանը պատրաստ է ԱՊՀ երկրների հեռուստաընկերություններին հնարավորություն ընձեռելու իր տարածքում հեռարձակելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ Ռուսաստանում ԱՊՀ երկրների տեղեկատվական ներկայությանը նվիրված ժողովին։
«Պետք է հստակ բանակցություններ սկսել համապատասխան հեռարձակողների հետ։ Ես այս թեմայով խոսել եմ ԱՊՀ մի շարք պետություների ղեկավարների հետ, նրանք ցանկություն են հայտնել մասնակցել ծրագրին»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Սակայն, ինչպես ընդգծել է Մեդվեդեւը. "Եթե մենք դիմում ենք այդ քայլին, ապա իբրեւ մրցակիցներ, մենք ի նկատի կունենաք, որ համաչափություն եւ հավասարակշռվածություն ցույց կտան եւ այն երկրները, որոնց հեռուստաալիքները եթեր կհեռարձակվեն մեր արբանյակի միջոցով։
Միջոցառման մասնակիցները հայտարարել են, որ ԱՊՀ երկրների հեռուստաալիքները կհեռարձակվեն «НТВ+» պլատֆորմի վրա։ «НТВ+»-ի նոր պոտենցիալ բաժանորդները կկարողանան ազգային հեռուստաալիքները դիտել՝ վճարելով 50 ռուբլի։
Ռուսաստանի կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Իգոր Շչեգոլեւի խոսքով, արդեն մշակված է այս հարցի իրավական եւ տեխնիկական կողմը։ Հաղորդում է ИТАР-ТАСС-ը։



























