Պակիստանյան հեռուստաընկերությունում հեռուստաշոուի հաղորդավարը երեխաներ չունեցող ծնողներին նորածին որբ երեխաներ է բաժանում: Այս քայլի նպատակը սրբազան Ռամադան տոնի ընթացքում հեռուստաալիքի վարկանիշը բարձրացնելն է, գրում է բրիտանական The Sun տաբլոիդը:

Եթերներից մի քանիսի ժամանակ հաղորդավարը ցույց է տվել երեխաներին եւ երջանկությունից լաց լինող ծնողներին, որոնք փոքրիկներին «Ռամադանի նվեր» են կոչել: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Պակիստանը համարվում է պահպանողական մահմեդական երկիր, իսկ բոլոր երեխաները, որոնք ծնվել են արտամուսնական կապերից, դատապարտված են առանց ծնողների մեծանալու: Երեխաներին թողնելու համար նախատեսվում է պատիժ: Հանցագործության բացահայտման դեպքում երեխային ծնողներին սպառնում է 7 տարի ազատազրկում: