Գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքները հաստատել են, որ բնական սուրճի մշտական եւ չափավոր օգտագործումը նպաստում է սուիցիդի ցանկության նվազեցմանը:
Ըստ մասնագետների` սուրճի հատիկներում մի շարք բաղադրիչներ կան, որոնց շնորհիվ օրգանիզմում ավելանում է սերոտոնինի եւ նորադրենալինի մակարդակը, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն է ունենում:
Օրական նորման, մասնագտների կարծիքով, չպետք է գերազնացի երկու-երեք գավաթը եւ կազմում է 400 միլիգրամ, ընդ որում այն պետք է պատրաստված լինի բնական բաղադրիչներից, առանց արհեստական հավելանյութերի:





























