ԱՄՆ դիետոլոգների ասոցիացիան կազմել է մթերքների եւ ըմպելիքների ցուցակը, որոնք ուժեղացնում են եւ բարելավում ֆիթնես-մարզումների ազդեցությունը: Մինչ մարզումները օգտագործելով այդ մթերքները, սպորտի սիրահարներն ավելի շատ էներգիա կարող են ստանալ: Բացի այդ, նրանց մոտ լավանում է նյութափոխանակությունը:
Այդ մթերքների ցուցակը գլխավորում է բանանը, որը պարունակում է կալիում, ինչը լրացնում է էլեկտրոլիտների կորուստը:
Երկրորդ տեղում չամիչն է, որը պարունկում է ինչպես կալիում, այնպես էլ բնական շաքար: Երրորդ տեղում նռան հյութն է, որը կօգնի ազատվել մկանային ցավից եւ արագ վերականգնվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո:





























