Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) ողջունում է շվեդական խորհրդարանի կողմից հայերի, ասորիների եւ պոնտացի հույների ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելու բանաձեւի ընդունումը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ANCA-ի մամուլի ծառայությունից:

«Երկու անգամ մեկ շաբաթվա ընթացքում՝ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը եւ Շվեդիայի խորհրդարանը խիստ դիրքորոշում որդեգրեցին եւ դիմակայեցին Թուրքիայի սպառնալիքներին»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը եւ հավելել. «Մենք շնորհավորում ենք շվեդ խորհրդարանականներին, մասնավորապես նրանց, ովքեր մարտահրավեր նետեցին կուսակցության քաղաքականությանը եւ արտերկրից ահաբեկումներին, ու արդարացիորեն հայտարարեցին, որ ցեղասպանությունը պետք է դատապարտվի՝ անկախ, թե որտեղ եւ երբ է կատարվել»:

Բանաձեւը շվեդական կառավարությանը կոչ է անում համագործակցել ՄԱԿ-ի, ԵՄ-ի եւ Թուրքիայի հետ՝ ապահովելու մարդկության դեմ այդ հանցագործության միջազգային ճանաչումը:

ANCA-ն շարունակելու է իր՝ «Վերջ տանք բերանները փակելու թուրքական կանոններին» ծրագիրը՝ հորդորելով ԱՄՆ եւ աշխարհի ղեկավարներին՝ դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու Թուրքիայի քաղքականությունը: