«Time World»-ի տվյալներով` Հնդկաստանում տարեկան 19-20 մլն բնակչուհի է ռիսկի ենթարկում իր կյանքը` հակասանիտարական պայմաններում ոչ պրոֆեսիոնալ բժիշկների կողմից աբորտի ենթարկվելով: Մահացության բարձր մակարդակը պայմանավորված է ցածր կենսամակարդակով եւ հակաբեղմնավորիչների սուր պակասով:
Նշվում է, որ անցած տարի այստեղ պաշտոնապես 620 հազ. 472 աբորտ է գրանցվել: Սակայն իրական թիվը կարող է ավելի շատ լինել, քանի որ դրանց մեծ մասն անլեգալ կերպով է կատարվում, հաղորդում է Russia Today-ը:
«The Hindu»-ում հրապարկված հաշվետվության համաձայն` անհաջող աբորտներից երկրում յուրաքանչյուր երկու ժամը մեկ կին է մահանում: Մյուս պառճառը տարրական անգրագիտությունն է:





























