Ամերիկյան NBC հեռուստաալիքը նախատեսում է մինի սերիալ նկարահանել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթփոնի մասին, որը կկոչվի «Հիլարին»:
Հեռուստաալիքի ղեկավար Բոբ Գրինբլատը հայտնել է, որ սյուժեն կկենտրոնանա Քլինթոնի կենսագրության վրա` սկսած 1998թ-ից: Հեռուստադիտողը նրան կտեսնի որպես մայր, կին, քաղաքական գործիչ, առաջին տիկին, ինչպես նաեւ պետքարտուղար: Ուշագրավ է, որ նրա դերակատարի քսթինգ չի իրականացվի:
Ըստ հեռուստաալիքի` սերիալը եթեր դուրս կգա մինչեւ հաջորդ նախագահական ընտրարշավը, որի կմեկնարի 2015թ. գարնանը:
Հայտնի կին գործիչի դերակատարը կլինի հոլիվուդյան դերասանուհի Դայան Լեյնը:





























