Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վստահ է, որ գերագույն դատարանը իրեն կարդարացնի «Mediaset»-ի խարդախությունների գործով: Սակայն նա հայտարարել է, որ եթե դա տեղի չունենա, ինքը պատրաստ է բանտ նստել:
«Ես 78 տարեկան եմ, եւ տնային կալանքի իրավունք ունեմ, սակայն եթե ինձ դատապարտեն, ես կգնամ բանտ»,-իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Բեռլուսկոնին:
Անցած տարի հոկտեմբերին «Mediaset»-ի գործով նրան դատապարտել էին չորս տարվա ազատազրկման, բայց համաներման հետ կապված ժամկետը կրճատվել էր` դառնալով մեկ տարի: Մայիսին վերաքննիչ դատարանը հաստատել էր դատավճիռը: Վերջնական որոշումը կկայացնի Վճռաբեկ դատարանը հուլիսի 30-ին:





























