Իշխանությունները չինական հրուշակագործական ընկերությանն արգելել են պատվերներն իրականացնել անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Շանհայում գտնվող քաղցրավենիքի արտադրության «Incake» ընկերությունը երեք անօդաչու սարք է գնել` պատվերներն առանձնահատուկ հանդիսավոր դեպքերի ժամանակ առաքելու համար: Մեկ մետր տրամագծով սարքերը հագեցած են նաեւ տեսախցիկներով եւ կարող են թռչել մինչեւ 100մ. բարձրությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովսոտին»: Նման մեկ պատվերի արժեքը 300  դոլար է  կազմել:

Ընկերությունը ստիպված է  եղել դադարեցնել անսովոր ծառայությունը` այն մտավախությամբ, որ տորթերով բեռնված անօդաչու սարքերը կարող են ընկել եւ վնաս պատճառել: Բացի այդ, ընկերությունը  դրանք օգտագործելու թույլտվություն չի ունեցել: