Ֆրանսիայի պաշտպանույթան նախարարությունն օրինագիծ է պատրաստում, ըստ որի 2019թ-ին ֆրանսիական բանակի կազմը կկրճատվի  34 հազար զինվորականով`  հասնելով 246 հազարի:

Օրինագիծը կառավարությունում կքննարկվի օգոստոսի 2-ին: Զորակազմից կկրճատվի մոտ  8 հազար զինվոր, եւս 16 հազարը կկրճատվի վարչական ապարատից: Արտասահմնում գտնվող ֆրանսիացի զինվորականների թիվը 30 հազարից կհասնի մինչեւ 15-20 հազարի: Միջուկային պահպանման ուժերը կրճատումներից չեն տուժի, հաղորդում է «Գազետան»:

Նման միջացառումը կօգնի մոտ 6 մլրդ եվրո տնտեսել: