Աֆրիկայի հարավում գտնվող Սվազիլենդի Թագավորությունում, որտեղ 1,2 մլն մարդ է բնակվում, գարեջուրը վերջացել է` գարեջրի խոշոր գործարանի վերակառուցման պատճառով:

«Սվազիլենդ բեվերաջիս» ընկերության ներկայացուցիչ Շարոն Մազիյան այսօր փորձել է հանգստացնել սպառողներին` հայտարարելով, թե երկու շաբաթից գործարանը կսկսի արտադրանք տալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«SABMiller» գարեջրային ընկերության տեղական դուստր ձեռնարկությունը իրականացնում է  6,1 մլն դոլարի արդիականացման աշխատանքներ: