Չեխիայում կիրակի օրը 100-ից ավելի ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել, հայտնում է Չեխիայի տեղեկատվական գործակալությունը` վկայակոչելով պետական օդերեւութաբանական ծառայությունները:
Դոքսանահում ջերմաստիճանը հասել է 38,7-ի: Ծայրաստիճան շոգ` 37 աստիճանից ավելի, գրանցվել է Պրահայում, Պլզենում, Օստրավում, Բրնոյում եւ այլ խոշոր քաղաքներում: Անգամ լեռներում է շոգ եղել. Ճաղատ լեռան վրա 28,6 աստիճան է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիդրոմետի մասնագետները հիշեցնում են, որ օդում կտրուկ նվազել է օզոնի կոնցենտրացիան, Պրահայում, Միջինչեխական եւ Ուստեցկի երկրամասերում ծխամշուշ (սմոգ) է:
Օդերեւութաբանները պնդում են, որ երկուշաբթի ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ 42-ի:





























