Վերջին տարիներին Էկվադորում փակվել են տասնյակ ապօրինի բուժհաստատություններ, որտեղ զբաղվում էին նույնասեռականության բուժմամբ: Սակայն գեյերի հետ դաժան վերաբերմունքի խնդիրը չի վերացել եւ կրկին պահանջվել է երկրի կառավարության միջամտությունը, հայտնում է El Comercio-ն:
Ըստ Էկվադորի առողջապահության նախարար Կարինա Վանսեի` թմրամոլության եւ ալկոհոլիզմի բուժման կենտրոններում նույնասեռականության դաժան հարկադիր ապօրինի բուժումներ են իրականացնում: Հանրային իրարանցում էր առաջացրել նաեւ Սուլեմա անունքվ աղջկա պատմությունը: Աղջիկը լրագրողներին պատմել էր, որ իրեն կտտանքների էին ենթարկել էլեկտրականությամբ եւ սառցաջրով, հոգեբանական ճնշման եւ բռնաբարությունների` տղամարդկանց հետ սեռական հարաբերության ցանկություն առաջացնելու նպատակով: Քննության ընթացքում պարզվել էր, որ հանցագործությանը մասնակից է եղել նահանգի առողջապահության հանձնակատարը: Գեյերի եւ լեսբուհիների բուժումը կազմակերպող պաշտոնյա կինը պաշտոնանկ է արվել, հաղորդում է Russia Today-ը:
Առողջապահոթյան նախարարությունը կկրկնապատկի իր ջանքերը` ապօրինի հաստատությունները վերահսկելու ուղղությամբ, հայտնել է Կարինա Վանսեն: Նա վստահեցրել է, որ հատուկ հանձնաժողովը պետք է գործ ունենա ոչ թե բռնության եզակի դեպքերի, այլ կազմակերպված հանցավոր ցանցի հետ:
Միաժամանակ, Էկվադորի մի շարք քաղաքական գործիչներ լեսբուհի նախարարին մեղադրել են «կախարդների որսի» մեջ: Ըստ Վանսեի հակառակորդների` առողջապահության ոլորտում լուրջ խնդիրներ լուծելու փոխարեն, օրինակ ՁԻԱՀ-ի, համաճարակի վտանգավոր տեսակների եւ այլնի տարածումը, առողջապահության նախարարությունը բյուջեի փողերը ծախսում է նույնասեռականների խնդիրների լուծման վրա:





























