Ալկոհոլը տարբեր կերպ է ազդում տղամարդկանց եւ կանանց վրա: Հիմնական տարբերությունն ալկոհոլ օգտագործելու հաջորդ օրվա ինքնազգացողության եւ պահվածքի մեջ է, գրում է The Indian Express-ը: Այսպես, տղամարդկանց ալկոհոլ օգտագործելու կարող է դրդել զայրույթը: Զայրացած տղամարդը հաճախ խմում է հաջորդ օրը:
Ինչ վերաբերում է տխրության դեպքում ալկոհոլի «բուժիչ» ազդեցությանը, ապա իրականում երկու սեռի դեպքում էլ դա չի գործում, թեեւ ոմանք հայտարարում են, որ իրենք խմում են տրամադրությունը բարձրացնելու համար, հաղորդում է MedDaily.ru-ն:
Վերմոնտի համալսարանից Վալերի Հարդերը նշում է, որ կատարված փորձարկման ընթացքում ուսումնասիրվել է ալկոհոլի ազդեցությունը 21-82 տարեկան 246 կամավորների վրա: Պարզվել է` որքան շատ են մարդիկ խմում, այնքան ցածր է երջանկության տոկոսը: Հիմնականում դա վերաբերել է կանանց:
Սթրեսն էլ իր հերթին փոխել է տրամադրությունը` ուղղակիորեն ազդելով ալկոհոլի կիրառման հաճախականութան վրա: Դիտարկումները տեւել է վեց ամիս եւ ներառել մասնագետների կողմից ամենօրյա ստուգումներ:





























