Ամերիկացի գիտնականները եկել են եզրակացության, որ եթե մարդիկ մանկության տարիներին երջանիկ են եղել, դա երաշխավորում է, որ հետագայում նրանք հարուստ կլինեն:
Գիտնականները նման եզրակացության են եկել 15 հազար կամավորների մասին տեղեկատվության վերլուծությունից հետո: Նրանք պարզել են, որ այն մարդիկ, որոնք մանկության տարիներին իրենց երջանիկ են զգացել եւ շատ դրական էմոցիաներ են ունեցել, հասուն տարիքում ավելի ինքնուրույն են լինում եւ հասնում են ֆինանսական բարեկեցության:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները հայտարարել էին, որ երեխաները, որոնք ծնվում են 40-ից բարձր տարիքի կանանցից, ավելի առողջ եւ կենսունակ են, հաղորդում է Potok.ua-ն:





























