Չիլիի ռազմա-ծովային ուժերը չեղյալ են հայտարարել ցունամիի ահազանգը, որը հայտարարվել էր մարտի 11-ին, երբ երկրի մայրաքաղաքում ուժեղ ստորգետնյա ցնցումներ եղան:

Ահազանգը, ըստ BBC-ի, դեռ պահպանվում է Զատկի կղզու առնչությամբ:

Հիշեցնենք, որ երկրաշարժերի հերթական ալիքը՝ 5,1-ից 7,2 մագնիտուդով գրանցվել է հինգշաբթի Չիլիի կենտրոնական մասում: Ամենաուժեղ երկրաշարժը՝ 7,2 մագնիտուդով հանգեցրել է լուրջ ավերածությունների Ռանկագուա քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Սանտյագոյից 100 կմ հեռավորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին դեռ հստակ տվյալներ չկան:

Նախօրեին Չիլիի իշխանությունները ցունամիի վտանգի մասին էին ահազանգել, բայց ըստ մասնագետների՝ ցունամիի համար ցնցումները բավարար ուժեղ չէին: