Համարվում է, որ չնախաճաշելը վնասակար է առողջության եւ կազմվածքի համար: Սակայն Կորնելի համալսարանից Դեյվիդ Լեւիցկին կոչ է անում հրաժարվել նախաճաշից, հաղորդում է Business Standard-ը: Նա խորհուրդ է տալիս շաբաթվա մեջ մի քանի անգամ չնախաճաշել` քաշը նվազեցնելու համար:
Ըստ նրա` նման սննդակարգը օրվա ընթացքում չի հրահրում գերսնում: Քաղցի զգացումը կարող է ուժեղ լինել, սակայն այն ոչ մի կերպ չի ազդում օգտագործած կալորիաների վրա: Նշանակում է, որ ավելորդ կիլոգրամները ժամանակի ընթացքում կանհետանան, հաղորդում է MedDaily.ru-ն: Տեսությունն ապացուցել է փորձը: Փորձի մասնակիցների 50%-ը պարբերաբար նախաճաշել են, իսկ 50% -ը` պարբերաբար հրաժարվել դրանից:
Արդյունքում չնախաճաշողների խումբը սաստիկ քաղց է զգացել, սակայն օրվա ընթացքում ընդունած սննդի ծավալը չի ավելացել: Եվ օրվա վերջում այդ խմբի մարդիկ 408 կալորիայով ավելի քիչ սնունդ են ընդունել:





























