Բրյուսելում մարտի 12-ին քննարկելու են ՆԱՏՕ-ի հետ 2010թ. համագործակցության Վրաստանի ազգային ծրագիրը: Դաշինիքի շտաբ-բնակարանում այսօր Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի շրջանակներում կայանալու է Դաշինքի Խորհրդի նիստը:
Վրացական կողմը, ինչպես հաղորդում է GHN-ը, ներկայացնելու են եվրաատլանտյան ինտեգրման հարցերի պետնախարար Գիորգի Բարամիձեն եւ ռեինտեգրացիայի պետնախարար Թեմուր Յակոբիշվիլին: ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ղեկավարելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնյերին։
Յակոբիշվիլին նիստի ընթացքում Դաշինքի անդամներին ծանոթացնելու է հակամարտության տարածաշրջանների վերաբերյալ Վրաստանի պետական ռազմավարությանը։
Նոր ծրագիրը նախատեսում է բարեփոխումներ անցկացնել ժողովրդավարության զարգացման, պաշտպանության, տնտեսության եւ անվտանգության ուղղություններով, նաեւ այլ ոլորտներում:



























