Գինեսի ռեկորդների գրքի համաձայն`մոլորակի ամենատարեց մարդը 112-ամյա ինքնուս երաժիշ, Նյու յորքցի ածխագործ Ջիմ Ռամմին է:
Նա ծնվել է 1901թ հունիսի 8-ին Իսպանիայի Էլ Տեխադո դե Բեխար քաղաքում: 17 տարեկանում նա եղբոր եւ ընկերների հետ տեղափոխվել է Կուբա, իսկ 1920թ` ԱՄՆ:
Գինես ռեկորդների գրքում ասվում է, որ նա մականուն է ունեցել` «թզուկ», փոխանցում է Raut-ը: Սակայն նա պնդում է, որ դա որեւէ կերպ չի անդրադարձել իր կյանքի եւ երկարակյացության վրա:
Նա իր երկար ապրելու գաղտնիք է համարում այն, որ օրական ուտում է մեկ բանան եւ խմում 6 հաբ ասպիրին: Սակայն նրա դուստրն այլ կարծիքի է: Նա համարում է, որ հայրն այդ տարիքի է հասել այն պատճառով, որ շատ համառ եւ անկախ մարդ է: Տղամարդն ունի բազմաթիվ ժառանգներ:





























