Երեւանի  Սասնա Ծռեր եւ Տ. Պետրոսյան փողոցների խաչմերուկում հուլիսի 28-ին, ժամը 17.00-ին,  իրար են բախվել «ՎԱԶ-21121» եւ   «ՎԱԶ-21144»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվույան վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-21144»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: