Սիրբիրյան խոցի դեմ առաջին պատվաստումները ի հայտ են եկել 1881թ: Սակայն մինչ օրս գիտնականները չեն կարողացել ստեղծել իսկապես արդյունավետ միջոց, ընդգծում է The Voice of Russia-ն: «Սկրիպպս» օվկիանոսագրական ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են նոր թերապեւտիկ գործոն, որը կարող է ամեն ինչ փոխել:

Այդ միացությունը պարունակում է օվկիանոսային միկրոբ, որը երկու անգամ ավելի արդյունավետ է տարածված միջոցներից: Էքսպերիմենտների արդյունքում այն փրկել է նաեւ կրծողներին ռեզիստենտային ոսկեփայլ ստաֆիլոկոկկի մահացու չափաբաժնից:

Սիբիրյան խոց առաջացնում է Bacillus anthracis բակտերիան: Եթե սիբիրյան խոցի սպորները հայտնվում են մարդու թոքերում, առաջանում է ծանր ինֆեկցիա, որը դժվար բուժելի է: Այդ ընթացքում կարող է մուտացիա տեղի ունենալ, որը հանգեցնում է ռեզիստենտության, փոխանցում է MedDaily.ru-ն:

Գիտնականները նոր թերապեւտիկ նյութը գտել են օվկիանոսի հատակին: Դրա անվանումն առայժմ չի հրապարակվում: Այն կառուցվածքով տարբերվում է գոյություն ունեցող բոլոր հակաբիոտիկներից: