Չինացիները մոտ ժամանակներս համացանցում շուրջօրյա «ռեալիթի-շոու» կցուցադրեն պանդաների մասին, որն ուղիղ հեռարձակում պակահովի Չենդուի հետազոտական կենտրոնից, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Առաջին հեռարձակումները կցուցադրվեն օգոստոսին՝ ipanda.com կայքում: Թեստային ռեժիմում կայքը հիմա էլ աշխատում է, բայց այնտեղ առայժմ տեսանյութեր են ցուցադրվում, ուղիղ եթեր դեռ չկա:

Կայքի այցելուները կարող են ընտրել հեռարձակման տարբեր թեմաներ: ipanda.com-ում կարելի է տեսնել մեծահասակ, երիտասարդ, ինչպես նաեւ ծնող-պանդաների:

Ընդհանուր առմամբ հասանելի կլինի 6 ալիք: հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների խոսքով՝ նախագիծը իր տեսակի մեջ միակը կլինի, քանի որ նախկինում նման ծավալով եւ նման բարձր որակի հեռարձակումներ ոչ ոք չի կազմակերպել, հաղորդում է Lenta.ru-ն:

Ընդհանուր առմամբ, այդ տարածքում բնակվում է տարբեր տարիքի 80 պանդա: