ԱՄՆ մի շարք վայրերում մոծակները երեխաներին հնարավորություն չեն տալիս շատ ժամանակ անցկացնել դրսում,  ինչն էլ հանգեցնում է ճարպակալության, նշում են Բրենդեյսի համլսարանի աշխատակիցները:

Քլիֆվուդ բիչում եւ Յունյուն բիչում հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաները, ըստ գիտնականների, կարող էին ավելի շատ ժամանակ անցկացնել բաց երկնքի տակ, եթե մոծակների բազմացումը վերահսկվեր, գրում է  «The Daily Mail»-ը: Եթե մոծակների թիվն ավելի քիչ լիներ, բնակչության 75%-ն ավելի շատ ժամանակ կանցկացներ դրսում, գրում է «MedDaily.ru»-ն:

Նշվում է, որ ասիական վագրային մոծակների` մոսկիտների բազմացումն ԱՄՆ-ում ավելացել է: Դրանք հիմնականում ներթափանցել են  Ճապոնիայից եւ կան մոտ  30 նահանգներում: Մոսկիտները Դենգե տենդ են տարածում: Նրանց քանակի պատճառով ամռանը մարդկանց ֆիզիկական ակտիվությունը կրճատվում է 2 ժամով: