Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ նույնասեռականները պետք է ինտեգրվեն հասարակությանը: Նրա կարծիքով` գեյ-հոգեւորականներին պետք է ներել, իսկ նրանց մեղքերը` մոռանալ:

«Եթե որեւէ մեկը նույնասեռական է, սակայն Աստծուն է փնտրում եւ լավ մտադրություններ ունի, ապա ո՞վ եմ ես, որպեսզի քննադատեմ նրան»,-հայտարարել է պապը մամուլի ասուլիսի ժամանակ:

Միեւնույն ժամանակ Ֆրանցիսկոս պապը ասել է, որ եկեղեցական օրենքների համաձայն, սեռական կողմնորոշումը մեղք չէ` ի տարբերություն նույնասեռ կապերի: Մինչդեռ նրա նախորդը բազմիցս դեմ է հանդես եկել նույնասեռ կողմնորոշում ունեցող հոգեւորականներին:

Նա նաեւ հայտարարել է, որ կցանկանար ընդլայնել կանանց մասնակցությունը եկեղեցական կյանքին, սակայն նրանք նախկինի պես չեն կարողանա հոգեւորական դառնալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: