Խանդի զգացողությունը հզոր խթան է, որը կարող է մարդու վարքագծում փոփոխություններ առաջացնել եւ ստիպել այլ կերպ ընկալել ինքն իրեն:
Գիտնականների կարծիքով` մարդ փոխում է իր նկատմամբ վերաբերմունքը այն դեպքում, երբ մրցակիցը սիրո օբյեկտին ավելի շատ է դուր գալիս: Այսինքն, փոխվելու ոչ մի իմաստ չկա, երբ սիրո օբյեկտը տարված չէ ուրիշ մեկով:
Գիտնականների մեկ այլ խումբ էլ այն կարծիքին է, որ հակաբեղմնավորիչ հաբերում պարունակվող հորմոնները կանանց ավելի խանդոտ են դարձնում:
Հոլանդացի մասնագետները նման համոզման են եկել` 275 կանանց շրջանում անցկացված հարցման արդյունքներն ուսումնասիրելով: Կանայք պատմել են, թե որքանով են վստահում իրենց զուգընկերներին եւ ինչ են զգում, երբ նրանք սիրահետում են այլ կանանց, գրում է «MedDaily.ru»-ն:
Պարզվել է, խանդն ուղղակիորեն կապված է հաբերում պարունակվող էստրոգենների հետ: Որքան բարձր է դոզան, այնքան կանայք ավելի կասկածավոր են դառնում: Հակաբեղմնավորիչների մյուս կողմնակի ազդցությունների թվում նշվում են տղամարդու ընտրության հարցում նախապատվությունների փոփոխությունը եւ անգամ ինտելեկտի մակարդակի բարձրացումը:





























