Հայտնի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին ստեղծել է Հիսուս Քրիստոսի արձանը, որը տեղադրումից հետո կարող է դառնալ ամենաբարձրը Եվրոպայում: Նա «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Պետերբուրգի «Մոնումենտ Սկուլպտուրա» գործարանում ձուլել է Քրիստոսի հսկայական բրոնզաձույլ արձանը, որի բարձրությունը 33 մետր է (Քրիստոսի երկրային կյանքի տարիների թիվը):
Արձանի պատվանդանն իր հերթին 50 մետր է: Այսպիսով, հուշարձանի ընդհանուր բարձրությունը կկազմի 83 մետր, նշել է քանդակագործը:
Նա հիշեցրել է, որ արձանը 5 մետրով ավելի բարձր կլինի Լիսաբոնում գտնվողն Քրիստոսի արձանից: Պորտուգալացիներն իրենց հուշարձանն անվանում են «Քրիստոս արքա»:





























