Ուժեղ հորդառատ անձրեւների հետեւանքով, Ճապոնիայում Կակեհասի գետի մակարդակը հասել է ռեկորդային առավելագույնի: Գետը հոսում է Հոնսյու կղզու Իսիկավա պրեֆեկտուրայի միանգամից մի քանի քաղաքների միջով: Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունից հայտնել են, որ կա վտանգ, որ գետը դուրս կգա ափերից եւ ամբողջությամբ կողողի բնակավայրերը:
Ներկայումս Իսիկավա պրեֆեկտուրայում ավելի քան 17 հազար մարդու խորհուրդ է տրվել հեռանալ իրենց տներից, այդ վայրերում տեղումների քանակը հասել է 200 միլիմետրի:
Աղետի հիմնական հարվածն իրենց վրա են վերցրել Սիմանե եւ Յամագուտի պրեֆեկտուրաները, որտեղ տեղումների քանակը հասել է 143 մմ-ի: Այդ շրջաններում դեռեւս կիրակի իշխանությունները խորհուրդ էին տվել 5 հազար մարդու լքել իրենց տները:
Վտանգավոր մակարդակի է բարձրացել նաեւ Ծուվանոգավա գետը: Էլեկտրահաղորդման գծերի վնասվելու պատճառով շուրջ 10 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:





























