Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն, այսօր` հուլիսի 30-ին, Շիրակի մարզի դատախազությունում աշխատանքային քննարկումներ է անցկացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազը ներկայումս աշխատանքային քննարկումներ է ունենում տարբեր ստորաբաժանումներում: «Ինչպես մնացած բոլոր մարզերում աշխատանքային քննարկումների ընթացքում կիսամյակն են ամփոփում»,- ավելացրեց Սոնա Տռուզյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են առանց լրատվամիջոցների ներկայությամբ քննարկում հրավիրել, նա արձագանքեց. «Աշխատանքային քննարկումները բոլոր մարզերում առանց լրատվամիջոցների ներկայության են տեղի ունենում ինչպես բոլոր անցած տարիներին»:

Դիտարկմանը, թե Գյումրիում կրիմինալ իրավիճակին անդրադարձ կատարվելո՞ւ է Տռուզյանը պատասխանեց. «Մենք քննարկում ենք կիսամյակի աշխատանքները»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am